Top of main content

ՕՀՀՀԱ-ի տերմինների բացատրական բառացանկ

Բանկային մանրածախ ծառայություններ – Հայաստան

ԱՄՆ անձ

Ամերիկայի Միացյալ Նահանգների անձ տերմինը նշանակում է

  • ԱՄՆ քաղաքացի կամ ռեզիդենտ
  • Ընկերակցություն, որը հիմնված կամ կազմակերպված է ԱՄՆ-ում ԱՄՆ-ի կամ ցանկացած նահանգի, կամ Կոլումբիայի շրջանի օրենքի ներքո
  • Ընկերություն, որը հիմնված կամ կազմակերպված է ԱՄՆ-ում ԱՄՆ-ի կամ ցանկացած նահանգի, կամ Կոլումբիայի շրջանի օրենքի ներքո
  • Ցանկացած գույք կամ թրասթ, որը չի հանդիսանում օտարերկրյա գույք կամ թրասթ (Օտարերկրա գույք կամ թրասթի սահմանման համար տես ԱՄՆ հարկային օրենսգրքի՝ 7701(a)(31) բաժինը):
  • Անձ, որը բավարարում է փաստացի բնակության թեստը, կամ
  • Ցանկացած այլ անձ, որը օտարերկրյա անձ չէ:

ԱՄՆ քաղաքացի

Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի տերմինը նշանակում է

  • Անձ, ով ծնվել է ԱՄՆ-ում,
  • Անձ, ում ծնողը ԱՄՆ քաղաքացի է,
  • Նախկին օտարերկրացի, ով ձեռք է բերել ԱՄՆ քաղաքացիություն,
  • Պուերտո Ռիկոյում ծնված անձ,
  • Գուամում ծնված անձ կամ
  • ԱՄՆ-ի Վիրջինյան կղզիներում ծնված անձ:

ԱՄՆ որոշակի անձ

ԱՄՆ որոշակի անձ տերմինը նշանակում է ցանկացած ԱՄՆ անձ, բացառությամբ

  • Ընկերության, որի արժեթղթերը մեկ օրացուցային տարվա ընթացքում պարբերաբար վաճառվում են մեկ կամ մի քանի կայացած արժեթղթերի շուկաներում,
  • Ցանկացած ընկերության, որը հանդիսանում է մի շարք փոխկապակցված անձանց միավորող խմբի անդամ: Ընկերություն, որի արժեթղթերը օրացուցային տարվա ընթացքում վաճառվում են մեկ կամ ավելի կայացած արժեթղթերի շուկաներում,
  • ԱՄՆ ֆեդերալ հարկային օրենքով կամ անհատական կենսաթոշակային ծրագրով հարկերից ազատված ցանկացած կազմակերպության,
  • Միացյալ Նահանգների կամ գործակալության կամ հիմնարկի, որն ամբողջությամբ հանդիսանում է Միացյալ Նահանգների սեփականությունը,
  • Ցանկացած նահանգի, Կոլումբիայի շրջանի, ԱՄՆ ցանկացած տարածքի, վերը թվարկվածների ցանկացած քաղաքական ստորաբաժանման, կամ գործակալության կամ հիմնարկի, որն ամբողջությամբ հանդիսանում է վերջիններիս սեփականությունը,
  • Ցանկացած բանկի, որը գրանցվել է և բանկային գործունեություն է ծավալել ԱՄՆ օրենքների ներքո (ներառյալ Կոլումբիայի շրջանի օրենքները), կամ ցանկացած նահանգի օրենքների ներքո,
  • Ցանկացած անշարժ գույքի ներդրումային թրասթի,
  • Օրենքով կարգավորվող ցանկացած ներդումային ընկերության, կամ ցանկացած կազմակերպության, որը գրացված է արժեթղթերի շուկայի կարգավորման կոմիտեի կողմից համաձայն 1940թ-ին ընդունված ներդրումային ընկերությունների մասին օրենքի,
  • Ցանկացած ընդհանուր թրասթային ֆոնդի
  • Ցանկացած թրասթի, որն ազատված է հարկերից, կամ դիտվում է որպես բարեգործական թրասթ
  • Արժեթղթերի, ապրանքների կամ ածանցյալ ֆինանսական գործիքների դիլեր, որը գրանցված է ԱՄՆ-ի կամ ցանկացած նահանգի օրենքների ներքո,
  • Բրոքերի և
  • Հարկերից ազատված թրասթի, որը գործում է հարկերից ազատված կամ հանրային դպրոցների անուիտետային ծրագրի կամ կառավարական ծրագրի ներքո:

Հարկային ծառայություն(ՀԾ)

ՀԾ-ն Միացյալ Նահանգների կառավարությանն առընթեր այն մարմինն է, որը պատասխանատու է հարկերի հավաքագրման և հարկային օրենքի կիրարկման համար:

Հարկային նույնականացման համար (ՀՆՀ)

ՀՆՀ-ն ԱՄՆ-ի Հարկային ծառայության հատուկ տերմին է՝ հարկային նույնականացման համար:

Անհատների համար դա նրանց ԱՄՆ սոցիալական ապահովության համարն է, իսկ կազմակերպությունների համար՝ գործատուի նույնականացման համարը:

ՀԾ ձևաթղթեր

Պահումների վկայագրերը, որոնք կոչվում են նաև W-form, ԱՄՆ-ի հարկային ծառայության հարկային ձևաթղթեր են:

W-9 Form ձևաթուղթը պահանջում է հարկատուի նույնականացման համարի և վկայագրի տվյալները: ԱՄՆ հարկային այս ձևաթուղթը տրվում է հաշվետիրոջը հաստատելու և վավերացնելու համար իր՝ ԱՄՆ անձի կարգավիճակը: W-8 ձևաթղթերի շարքը ներկայումս օգտագործվում է օտարերկրացիների կողմից (ներառյալ ընկերությունները)՝ իրենց ոչ-ԱՄՆ անձ կարգավիճակը հաստատելու համար: Այս ձևաթուղթը հաստատում է, որ տվյալ անձը ոչ-ռեզիդենտ օտարերկրացի կամ օտարերկրյա ընկերություն է՝ ԱՄՆ-ում իր եկամտի աղբյուրներից պահումներ չկատարելու կամ նվազեցնելու համար: Այս ձևաթղթերը թույլ են տալիս ոչ-ԱՄՆ հաճախորդին անձամբ վավերացնել իր կարգավիճակը ՕՀՀՀԱ-ի շրջանակներում:

Միջկառավարական համաձայնագիր (ՄԿՀ)

ՄԿՀ-ն ԱՄՆ-ի և որոշակի երկրների միջև կնքված համաձայնագիր է ՝ երկրների օրենսդրության շրջանակներում ապահովելու լիակատար համապատասխանություն ՕՀՀՀԱ-ի պահանջներին, որպեսզի տվյալ երկիրը կարողանա իրագործել ՕՀՀՀԱ-ն: ՄԿՀ-ն պահանջելու է ֆինանսական հաստատություններին տրամադրել տեղեկություն իրենց ԱՄՆ հաշիվների վերաբերյալ: Տեղեկությունը պետք է ներկայացնել

  • անմիջապես ՀԾ-ին կամ
  • ռեզիդենտ երկրի տեղական հարկային տեսչությանը

Ոչ-ֆինանսական օտարերկրյա հաստատություն (ՈՖՕՀ)

ՈՖՕՀ-ը (ոչ-ֆինանսական օտարերկրյա հաստատությունը) ԱՄՆ-ում չհիմնադրված կազմակերպություն է , որը չի համապատասխանում ՕՖՀ-ի սահմանմանը և ներառում է.

  • Ցուցակված կամ մասնավոր գործող կամ առևտրային ընկերությունները
  • Մասնագիտացված ծառայություններ մատուցող ընկերությունները,
  • Որոշ կազմակերպություններ, որոնք պասիվ կարգավիճակ ունեն (չգործող/առևտրային գործունեություն չիրականացնող կազմակերպություններ)
  • Բարեգործական կազմակերպություններ

Պահումներ

ՕՀՀՀԱ-ի պահանջների շրջանակներում՝ ֆինանսական կազմակերպությունների, որոնք չեն համապատասխանում ՕՀՀԱ-ի պահանջներին և/կամ նաև այն անհատների, ովքեր չեն տրամադրել ՕՀՀՀԱ-ով պահանջվող փաստաթղթերը, «պահվող վճարներ»-ից կատարվում է 30%-ի չափով պահումներ :

Պահվող վճար տերմինը նշանակում է

  • Հաստատուն կամ փոփոխական, տարեկան կամ պարբերական եկամուտ, եթե նմանատիպ վճարումը կատարվում է ԱՄՆ-ում գոյացած եկամտից: Այն ներառում է ցանկացած տոկոսագումար կամ դիվիդենտ: Սույն պահանջն ուժի մեջ է մտնում 2014թ-ի հուլիսի 1-ից:
  • Որևէ չհարկված հասույթ, որը գոյանում է ԱՄՆ-ում առկա միջոցներից շահույթ կամ դիվիդենտներ գոյացնող որևէ գույքի վաճառքից կամ տեղաբաշխումից: Սույն պահանջն ուժի մեջ կմտնի 2017 թվականի հունվարի 1-ից:

Կիրառվում են մի շարք բացառություններ, որոնք գործում են նաև ԱՄՆ-ում բիզնեսի հետ կապված եկամուտների համար:

Օտարերկրյա ֆինանսական հաստատություն (ՕՖՀ)

ՕՖՀ-ն Օտրարերկրյա ֆինանսական հաստատության հապավումն է, որը վերաբերում է ոչ- ամերիկյան ֆինանսական հաստատություններին: ՕՀՀՀԱ-ի օրենսդրությունում կարելի է գտնել ՕՖՀ-ի ընդլայնված բացատրությունը, որն ընդգրկում է այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են բանկերը, պահարկող հաստատությունները, ներդրումային ֆոնդերը և որոշ տիպի ապահովագրական կազմակերպությունները:

(Թարմացվել է հուլիս, 2014թ.-ին)