Top of main content

ՕՀՀՀԱ-ի ամփոփ նկարագիր

Առևտրավարկային դեպարտամենտ – Հայաստան

Ֆինանսական համակարգի և մեր հաճախորդների շահերի պաշտպանությունը և երկարաժամկետ անվտանգությունը ապահովելու նպատակով ֆինանսական կարգավորող մարմինների, կառավարությունների և բանկերի կողմից կատարվում են մի շարք կարևոր փոփոխություններ:

Այդպիսի փոփոխություններից է «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտը» (ՕՀՀՀԱ), որն ուժի մեջ է մտնում 2014 թ.-ի հուլիսի 1-ից: Նշված ակտը Միացյալ Նահանգների գանձապետարանի և Միացյալ Նահանգների հարկային ծառայության (ՀԾ) օրենսդրական նոր պահանջ է, որի նպատակն է կանխարգելել Միացյալ Նահանգներում հարկերից խուսափելու դեպքերը:

ՕՀՀՀԱ-ի օրենսդրական պահանջները կվերաբերվեն Էյչ-Էս-Բի-Սի-ի բազմաթիվ թե՛ անհատ և թե՛ բիզնես հաճախորդներին: Հաճախորդի վրա ազդեցության մակարդակը տարբեր է՝ կախված հաշվի տեսակից և Էյչ-Էս-Բի-Սի-ի հետ ունեցած պայմանագրից:

Առնչություն Էյչ-Էս-Բի-Սի-ի և մեր հաճախորդների հետ

Էյչ-Էս-Բի-Սի-ն հպարտ է, որ իր պատրաստակամությունն է հայտնել ապահովելու լիակատար համապատասխանություն ՕՀՀՀԱ-ի պահանջներին բոլոր այն երկրներում և տարածաշրջաններում, որտեղ այն գործում է: ՕՀՀՀԱ-ի պահանջները տարածվելու են նաև այլ բանկերի և ֆինանսական կազմակերպությունների վրա: Սակայն ՕՀՀՀԱ–ի պահանջները կատարելու նրանց մոտեցումները կարող են տարբերվել Էյչ-Էս-Բի-Սի -ի մոտեցումներից: Ներկայումս մենք ուսումնասիրում ենք վերոհիշյալ օրենսդրական պահանջի ազդեցությունը մեր հաճախորդների վրա՝ հասկանալու համար, թե որ դեպքերում է անհրաժեշտ ներկայացնել տեղեկատվություն ՀԾ-ին:

Ձեր հարկային կարգավիճակը հաստատելու համար մեզ անհրաժեշտ են որոշակի փաստաթղթեր, մասնավորապես՝ Էյչ-Էս-Բի-Սի հայտարարագրերը և/կամ Միացյալ Նահանգների հարկային ձևաթղթերը, որոնք Ձեզ հնարավորություն կտան հայտարարագրելու և հաստատելու Ձեր հարկային կարգավիճակը ՕՀՀՀԱ-ի շրջանակներում: Մեզ նաև անհրաժեշտ են Ձեր հիմնադրման փաստաթղթերը, օրինակ` հիմնադրման վկայականը կամ Ձեր կազմակերպության հիմնադրման վայրը հաստատող նմանատիպ փաստաթուղթ:

Խնդրում ենք լրացված փաստաթղթերը ներկայացնել Էյչ-Էս-Բի-Սի-ի Հայաստանի ցանկացած մասնաճյուղ: Ձևաթղթերը տպելու հետ կապված խնդիրներ ունենալու դեպքում, խնդրում ենք դիմել Ձեր անհատական մենեջերին կամ զանգահարել +374 (60) 655 000:

Խնդրում ենք ուշադիր կարդալ ստորև ներկայացված տեղեկատվությունը և ընտրել Ձեր կազմակերպությանը վերաբերվող փաստաթղթերը: Եթե վստահ չեք ճիշտ փաստաթղթի ընտրության հարցում, կարող եք դիմել հարկային խորհրդատուի: Էյչ-Էս-Բի-Սի-ին չի կարող տրամադրել հարկային խորհրդատվություն:

Հնարավոր է, որ Էյչ-Էս-Բի-Սի-ն կապ հաստատի Ձեզ հետ` խնդրելով ներկայացնել լրացուցիչ տեղեկատվություն կամ փաստաթղթեր` ՕՀՀՀԱ-ի շրջանակներում Ձեր հարկային կարգավիճակը ստուգելու նպատակով:

Հղում W9 ձևին : Հղումն է՝ Միացյալ Նահանգների հարկային ծառայության կայքում զետեղված W9 անունը կրող պահումների հավաստագրին: Այս ձևաթուղթը լրացվում է Միացյալ Նահանգներում Ձեր հարկային կարգավիճակը հաստատելու համար:

Հղում W8 ձևին : Հղումն է՝ Միացյալ Նահանգների հարկային ծառայության կայքում զետեղված W8 անունը կրող պահումների հավաստագրին: Սույն ձևաթղթերը պետք է լրացնել Միացյալ Նահանգներում Ձեր՝ ոչ ԱՄՆ անձ հարկային կարգավիճակը հաստատելու համար:

Որպեսզի հաճախորդներին ցուցաբերենք լրացուցիչ աջակցություն ԱՄՆ ՀԾ W ձևաթղթերը լրացնելիս, մենք տրամադրել ենք հավելյալ ուղեցույցներ W-9 և W-8BEN-E ձևաթղթերի լրացման համար:



ՕՀՀՀԱ Հայտարարագիր շահույթ չհետապնդող կազմակերպությունների համար

Սա Էյչ-Էս-Բի-Սի-ի կողմից մշակված ձևաթուղթ է՝ ոչ ԱՄՆ անձ հանդիսացող Ակումբների, Հասարակական կազմակերպությունների, Բարեգործական միությունների համար: Նշված իրավաբանական անձինք կարող են ստորագրել այս ձևաթուղթը Միացյալ Նահանգների W8 ձևաթղթերի փոխարեն: Խնդրում ենք ուշադիր կարդալ այս ձևաթուղթը անհրաժեշտ պայմաններին բավարարելու համար: Եթե չեք բավարարում նշված պայմաններին, խնդրում ենք ընտրել Միացյալ Նահանգների առկա հարկային ձևաթղթերից (W ձևաթղթերից):

ՕՀՀՀԱ Հայտարարագիր գործող ոչ ֆինանսական օտարերկրյա կազմակերպությունների համար



Սա Էյչ-Էս-Բի-Սի-ի կողմից մշակված ձևաթուղթ է՝ ԱՄՆ հետ գործարար հարաբերություններ չունեցող կազմակերպությունների համար՝ ԱՄՆ W8 շարքի հարկային ձևաթղթերից մեկի փոխարեն: Խնդրում ենք ուշադիր կարդալ այս ձևաթուղթը անհրաժեշտ պայմաններին բավարարելու համար: Եթե չեք բավարարում նշված պայմաններին, խնդրում ենք ընտրել Միացյալ Նահանգների առկա հարկային ձևաթղթերից (W ձևաթղթերից):

Հնարավոր է, որ Էյչ-Էս-Բի-Սի-ն կապ հաստատի Ձեզ հետ` խնդրելով ներկայացնել լրացուցիչ տեղեկատվություն կամ փաստաթղթեր, ՕՀՀՀԱ-ի շրջանակներում Ձեր հարկային կարգավիճակը ստուգելու նպատակով: Հետևաբար` կարևոր է, որպեսզի Դուք պատասխանեք բոլոր այդ հարցումներն, նույնիսկ եթե կարծում եք, որ արդեն տրամադրել եք պահանջված տեղեկությունը:

(Թարմացվել է, Օգոստոս 2018)