Top of main content

ՕՀՀՀԱ-ի ամփոփ նկարագիրը

Բանկային մանրածախ ծառայություններ – Հայաստան

Ֆինանսական համակարգի և մեր հաճախորդների շահերի պաշտպանությունը և երկարաժամկետ անվտանգությունը ապահովելու նպատակով ֆինանսական կարգավորող մարմինների, կառավարությունների և բանկերի կողմից կատարվում են մի շարք կարևոր փոփոխություններ:

Այդպիսի փոփոխություններից է «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտը» (ՕՀՀՀԱ), որն ուժի մեջ է մտնում 2014 թ.-ի հուլիսի 1-ից: Նշված ակտը Միացյալ Նահանգների գանձապետարանի և Միացյալ Նահանգների հարկային ծառայության (ՀԾ) օրենսդրական նոր պահանջ է, որի նպատակն է կանխարգելել Միացյալ Նահանգներում հարկերից խուսափելու դեպքերը:

ՕՀՀՀԱ-ի օրենսդրական պահանջները կվերաբերվեն Էյչ-Էս-Բի-Սի-ի բազմաթիվ թե՛ անհատ և թե՛ բիզնես հաճախորդներին: Հաճախորդի վրա ազդեցության մակարդակը տարբեր է՝ կախված հաշվի տեսակից և Էյչ-Էս-Բի-Սի-ի հետ ունեցած պայմանագրից:

Առնչություն Էյչ-Էս-Բի-Սի-ի և մեր հաճախորդների հետ

Էյչ-Էս-Բի-Սի-ն հպարտ է, որ իր պատրաստակամությունն է հայտնել ապահովել լիակատար համապատասխանություն ՕՀՀՀԱ-ի պահանջներին բոլոր այն երկրներում, որտեղ այն գործում է: ՕՀՀՀԱ-ի պահանջները տարածվելու են նաև այլ բանկերի և ֆինանսական կազմակերպությունների վրա: Սակայն ՕՀՀՀԱ–ի պահանջները կատարելու նրանց մոտեցումները կարող են տարբերվել Էյչ-Էս-Բի-Սի -ի մոտեցումներից:

Ներկայումս մենք ուսումնասիրում ենք վերոհիշյալ օրենսդրական պահանջի ազդեցությունը մեր հաճախորդների վրա՝ հասկանալու համար, թե որ դեպքերում է անհրաժեշտ ներկայացնել տեղեկատվություն ՀԾ: Հնարավոր է, որ Էյչ-Էս-Բի-Սի-ն կապ հաստատի Ձեզ հետ` խնդրելով ներկայացնել լրացուցիչ տեղեկատվություն կամ փաստաթղթեր, ՕՀՀՀԱ-ի շրջանակներում Ձեր հարկային կարգավիճակը ստուգելու նպատակով:

Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ եթե Դուք օգտվում եք Էյչ-Էս-Բի-Սի խմբի տարբեր անդամ բանկերի ծառայություններից, ապա Դուք կարող եք տեղեկատվություն ներկայացնելու մի քանի պահանջներ ստանալ: Հետևաբար կարևոր է, որպեսզի Դուք պատասխանեք բոլոր այդ պահանջներին, նույնիսկ եթե կարծում եք, որ արդեն տրամադրել եք պահանջված տեղեկությունը:

Հավելյալ տեղեկություններ

W-9. Սա հղում է Միացյալ Նահանգների հարկային ձևաթղթին (պահումների վկայագրին) , որոնք Հարկային Ծառայության (IRS) կայքում կոչվում են 'W-9': Սույն ձևաթուղթը լրացվում է Միացյալ Նահանգներում հարկային կարգավիճակը հաստատելու և որոշակի մանրամասներ, օրինակ` հարկային նույնականացման համարը (ՀՆՀ) ներկայացնելու համար:

W-8. Սա հղում է Միացյալ Նահանգների հարկային ձևաթղթերին (պահումների վկայագրերին), որոնք Հարկային Ծառայության (IRS) կայքում կոչվում են 'W-8': Այս ձևաթղթերը կարող են լրացվել ոչ ԱՄՆ հարկային կարգավիճակը հաստատելու համար:

Որպեսզի հաճախորդներին տրամադրենք հետագա աջակցություն Հարկային Ծառայության (IRS) W ձևաթղթերի լրացնելու հետ կապված, ներկայացնում ենք հավելյալ ուղեցույց W-9 և W-8BEN ձևաթղթերի լրացման համար:

ԱՄՆ հասցեի և/կամ հեռախոսահամարի վերաբերյալ գրավոր բացատրագիր (S3): Սա Էյչ-Էս-Բի-Սի Բանկի փաստաթուղթ է, որը կարող եք ստորագրել, որպեսզի անգլերեն լեզվով ներկայացնեք գրավոր բացատրագիր հաշվին հայտնաբերված Միացյալ Նահանգներում կամ Միացյալ Նահանգների տարածքում հասցեի կամ հեռախոսահամարի առկայությունը:

(Թարմացվել է հուլիս, 2014թ.-ին)