Top of main content

Հաճախակի տրվող հարցեր ՕՀՀՀԱ-ի վերաբերյալ

Բանկային մանրածախ ծառայություններ – Հայաստան

ՕՀՀՀԱ-ի ամփոփ նկարագիրը

Ի՞նչ է ՕՀՀՀԱ /FATCA-ն

ՕՀՀՀԱ/FATCA-ն օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի հապավումն է: Սա օրենսդրական նոր պահանջ է, որը կօգնի կանխել Միացյալ Նահանգներում հարկերից խուսափելու գործողությունները:

ՕՀՀՀԱ-ն մշակվել է Միացյալ Նահանգների Գանձապետարանի (Գանձապետարան) և Միացյալ Նահանգների Հարկային ծառայության (ՀԾ) կողմից, որի նպատակն է բարելավել հարկային համապատասխանությունը՝ թույլ չտալով ԱՄՆ անձանց (տես բացատրական բառացանկը), ովքեր խուսափում են իրենց եկամուտների և ակտիվների վրա կիրառվող ԱՄՆ հարկերի վճարումից, օգտվել բանկային համակարգի և այլ ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից:

Աշխարհի մի շարք երկրներից ակնկալվում է Միացյալ Նահանգների կառավարության հետ ստորագրել ՕՀՀՀԱ-ի համապատասխանությանն առնչվող միջկառավարական համաձայնագրեր (ՄԿՀ): Այդ ՄԿՀ-ների արդյունքում ՕՀՀՀԱ-ի օրենսդրությունը կդառնա այդ երկրների ներքին օրենսդրության մի մասը (ՄԿՀ-ի սահմանումը տես բացատրական բառացանկում):

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ՕՀՀՀԱ-ն:

Բանկերը և այլ ֆինանսական կազմակերպությունները պարտավորվում են տարին մեկ անգամ տրամադրել տեղեկատվություն ԱՄՆ անձանց կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տնօրինվող ֆինանսական հաշիվների վերաբերյալ:

Էյչ-Էս-Բի-Սի-ն պատրաստակամություն է հայտնել ապահովել լիակատար համապատասխանություն ՕՀՀՀԱ-ի պահանջներին բոլոր այն երկրներում, որտեղ Էյչ- Էս-Բի-Սի Խումբը գործում է: Այդ իսկ պատճառով մենք պետք է վերանայենք մեր հաճախորդների ներկայիս տվյալները՝ հաստատելու մեր հաճախորդների ՕՀՀՀԱ կարգավիճակը, և անհրաժեշտության դեպքում պարտավոր ենք կապ հաստատել մեր հաճախորդների հետ ավելի շատ տեղեկատվություն և փաստաթղթեր ստանալու համար:

Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ, թե արդյոք ՕՀՀՀԱ-ն առնչվում է ինձ:

ՕՀՀՀԱ-ի օրենսդրական պահանջները վերաբերում են թե՛ անհատ և թե՛ կորպորատիվ հաճախորդներին, ովքեր ԱՄՆ հարկերի տեսանկյունից դիտվում են որպես «ԱՄՆ անձ»: ՕՀՀՀԱ-ի օրենսդրական պահանջները կտարածվեն նաև որոշակի բիզնեսների վրա, որոնց սեփականատերերը ԱՄՆ անձինք են:

ԱՄՆ անձ տերմինը ներառում է բայց չի սահմանափակվում հետևյալով.

  • ԱՄՆ քաղաքացի, ներառյալ ՄՆ-ում ծնված, սակայն մեկ այլ երկրի ռեզիդենտ հանդիսացող անձը(որը չի հրաժարվել իր ԱՄՆ քաղաքացիությունից),
  • ԱՄՆ-ում բնակվող անձ, ներառյալ ԱՄՆ-ում կացության կարգավիճակ ունեցող (Green card) անձինք
  • Որոշ անձանց, ովքեր յուրաքանչյուր տարի զգալի թվով օրեր անց են կացնում ԱՄՆ-ում:
  • ԱՄՆ ընկերություն, ԱՄՆ ընկերակցություն, ԱՄՆ անձի իրավահաջորդ և ԱՄՆ թրասթը:

Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք ուսումնասիրելու ենք այս օրենսդրական պահանջի ազդեցությունը մեր հաճախորդների վրա և ընթացքում համապատասխան հաճախորդներին կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն:

ՕՀՀՀԱ-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել ՀԾ-ի պաշտոնական կայքը կամ դիմել Ձեր հարկային խորհրդատուին:

Ե՞րբ են ուժի մեջ մտնելու ՕՀՀՀԱ-ի օրենսդրական պահանջները

ՕՀՀՀԱ-ի օրենսդրական պահանջները ուժի մեջ են մտնելու 1 Հուլիսի 2014:

Էյչ-Էս-Բի-Սի-ն պատրաստակամություն է հայտնել ապահովել լիակատար համապատասխանություն ՕՀՀՀԱ-ի պահանջներին բոլոր այն երկրներում, որտեղ այն գործում է օրենսդրական ժամանակացույցին համապատասխան:

Արդյո՞ք ՕՀՀՀԱ -ի պահանջները միայն Էյչ-Էս-Բի-Սի բանկի վրա են տարածվում:

Ոչ: ՕՀՀՀԱ-ի պահանջները տարածվելու են բոլոր բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների վրա, սակայն ՕՀՀՀԱ –ի պահանջները կատարելու նրանց մոտեցումները կարող են տարբերվել: Էյչ-Էս-Բի-Սի-ն պատրաստակամություն է հայտնել ապահովել լիակատար համապատասխանություն ՕՀՀՀԱ-ի պահանջներին բոլոր այն երկրներում, որտեղ այն գործում է:

Արդյո՞ք այն առնչվում է ինձ

Արդյո՞ ք ՕՀՀՀԱ-ի օրենսդրական պահանջները տարածվում են և՛ անհատ հաճախորդների, և՛կորպորատիվ հաճախորդների վրա:

ՕՀՀՀԱ-ի օրենսդրական պահանջները տարածվում են թե՛ անհատ և թե՛ կորպորատիվ հաճախորդների վրա, ովքեր Էյչ-Էս-Բի-Սի-ում ունեն հաշիվ, պոլիս կամ կնքել են պայմանագիր:

  • Եթե անհատ հաճախորդ եք, տես հարց 8
  • Եթե կորպորատիվ հաճախորդ եք, տես հարց 15

Անհատ հաճախորդներ

Արդյո՞ ք այն առնչվում է ինձ միայն այն դեպքում, եթե ես ԱՄՆ քաղաքացի եմ:

Ոչ: Եթե հաճախորդի հաշվի տվյալներում առկա է ներքոհիշյալ յոթ չափորոշիչներից որևէ մեկը, ապա Էյչ-Էս-Բի-Սի-ն կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություն/ փաստաթուղթ, որոշելու համար, թե արդյոք ՕՀՀՀԱ-ի շրջանակներում Դուք դիտվում եք որպես ԱՄՆ անձ, թե ոչ:

  • ԱՄՆ քաղաքացիություն կամ ԱՄՆ ռեզիդենտություն
  • ԱՄՆ-ն որպես ծննդավայր
  • ԱՄՆ հասցե, ներառյալ նաև ԱՄՆ-ում անվանական փոստարկղ
  • ԱՄՆ հեռախոսահամար
  • Պարբերական վճարման հանձնարարական ԱՄՆ հասցեով, կամ ԱՄՆ-ում պահվող բանկային հաշվին՝ գումարներ վճարելու նպատակով
  • ԱՄՆ հասցե ունեցող անձին տրված ներկայումս գործող լիազորագիր կամ ստորագրության իրավունքի լիազորություն
  • Նամակագրության միջանկյալ հասցե (In Care of) կամ ցպահանջ hասցե (Hold mail), որը հաշվետիրոջ միակ հասցեն է:
Ի՞նչ ազդեցություն ունի ՕՀՀՀԱ-ն ինձ վրա, եթե ես ԱՄՆ անձ եմ

Եթե Դուք համարվում եք ԱՄՆ անձ (տես բացատրական բառացանկը), Էյչ-Էս-Բի-Սի-ն կարող է դիմել Ձեզ՝ լրացուցիչ տեղեկություն/փաստաթուղթ ներկայացնելու պահանջով: Ցանկության դեպքում, կարող եք այցելել ՀԾ-ի պաշտոնական կայք պարզելու համար, թե արդյոք պարտավոր եք լրացնել և հանձնել ՀԾ-ի լրացուցիչ ձևաթղթեր, թե ոչ:

Եթե Դուք համարվել եք ԱՄՆ անձ, Էյչ-Էս-Բի-Սի-ն պարտավոր է յուրաքանչյուր տարի Ձեր և Ձեր հաշվի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել ՀԾ-ին:

Համապատասխան հաճախորդների հետ հաղորդակցության ընթացքում Էյչ-Էս-Բի-Սի-ն չի կարող որևէ խորհրդատվություն տրամադրել ՕՀՀՀԱ-ի վերաբերյալ, և մենք առաջարկում ենք խորհրդակցել Ձեր հարկային խորհրդատուի հետ՝ Ձեր անձնական հարկային իրավիճակը քննարկելու համար:

Ի՞նչ ազդեցություն ունի ՕՀՀՀԱ-ն ինձ վրա, եթե ես ԱՄՆ անձ չեմ

Հաճախորդների մեծ մասի համար ՕՀՀՀԱ-ն նվազագույն ազդեցություն կունենա, և ոչ մի լրացուցիչ գործողություն չի պահանջվի:

Այնուամենայնիվ, եթե Էյչ-Էս-Բի-Սի-ն հիմքեր ունի ենթադրելու, որ Դուք ՕՀՀՀԱ-ի շրջանակներում կարող եք հանդիսանալ ԱՄՆ անձ, Էյչ-Էս-Բի-Սի-ն կարող է կապ հաստատել Ձեզ հետ՝ Ձեր կարգավիճակը որպես ոչ-ԱՄՆ անձ հավաստելու համար:

Արդյո՞ք ՕՀՀՀԱ-ն փոխարինում է ԱՄՆ գործող հարկային օրենքներին, որոնց պահանջները ես կատարում եմ:

ՕՀՀՀԱ-ն չի փոխարինում ներկայիս ԱՄՆ հարկային համակարգին , սակայն այն կարող է լրացուցիչ պահանջներ ներկայացնել և որոշակի բարդություններ առաջացնել գործող հարկային օրենքների համար, որոնք Դուք պահպանում եք: Մենք առաջարկում ենք խորհրդակցել Ձեր հարկային խորհրդատուի հետ քննարկելու Ձեր անձնական հարկային իրավիճակը:

Ի՞նչ է պատահում, երբ ոչ-ԱՄՆ անձը ԱՄՆ անձի հետ համատեղ հաշիվ է վարում

Եթե համատեղ հաշվի հաշվետերերից մեկը ԱՄՆ անձ է համարվում, ապա ամբողջ հաշիվը պետք է բավարարի ՕՀՀՀԱ-ի օրենսդրական պահանջներին:

ՕՀՀՀԱ-ի պահանջների շրջանակներում ի՞նչ հաճախականությամբ պետք է տեղեկատվություն ներկայացնեմ

ՕՀՀՀԱ-ն շարունակական գործընթաց է: Եթե Ձեր բանկային հաշվին առնչվող որևէ տեղեկություն է փոփոխվում, մենք պարտավոր ենք կապ հաստատել Ձեզ հետ լրացուցիչ տեղեկություն ձեռք բերելու համար, որը հնարավորություն կընձեռի մեզ ՕՀՀՀԱ-ի շրջանակներում թարմացնել Ձեր հաշվի դասակարգումը:

Ի՞նչ տեղեկատվություն է Էյչ-Էս-Բի-Սի-ն հաղորդելու ՀԾ-ին

ՀԾ-ին տրամադրվող տեղեկատվությունը կախված է հաճախորդի ՕՀՀՀԱ դասակարգումից: Տեղեկատվությունը հիմնականում կրում է անձնական բնույթ (օրինակ՝ անուն, ազգանուն, հասցե, ԱՄՆ հարկ վճարողի նույնականացման համար) և ֆինանսական բնույթ (օրինակ՝ հաշվեհամար, հաշվի մնացորդ/արժեք): Մենք նշված պահանջների վերաբերյալ մանրամասն տեղեկություն կտրամադրենք համապատասխան հաճախորդներին:

Բիզնես հաճախորդներ

Արդյո՞ ք ՕՀՀՀԱ-ն վերաբերում է միայն ԱՄՆ ընկերությանը:

Ոչ: ՕՀՀՀԱ-ի ազդեցության սահմանները ավելի լայն են և տարածվում են ամերիկյան ընկերություններից բացի նաև այլ կազմակերպությունների վրա: Ամբողջ աշխարհում Էյչ-Էս-Բի-Սի-ն կապ կհաստատի կորպորատիվ հաճախորդների հետ՝ նրանց ՕՀՀՀԱ կարգավիճակը որոշելու նպատակով: Այս գործողության նպատակն է բացահայտել այն հաճախորդներին , որոնց համար պետք է ՕՀՀՀԱ-ի շրջանակներում հաշվետվություն ներկայացնել: Հետագա գործողությունների համար Էյչ-Էս-Բի-Սի-ն կապ կհաստատի այդ հաճախորդների հետ:

Ի՞նչ է պահանջվում կորպորատիվ հաճախորդից

ՕՀՀՀԱ-ի շրջանակներում Ձեր հարկային կարգավիճակը որոշելու համար Ձեզանից կպահանջվի Էյչ-Էս-Բի-Սի-ին տրամադրել լրացուցիչ տեղեկություն/փաստաթղթեր: Այս փաստաթղթերը կարող են լինել Էյչ-Էս-Բի-Սի-ի հայտարարագրի կամ ՀԾ-ի ԱՄՆ հարկային ձևաթղթի տեսքով: Մենք կապ կհաստատենք համապատասխան հաճախորդների հետ, ովքեր պետք է լրացնեն այս ձևաթղթերը և կտեղեկացնենք նրանց լրացման վերջնաժամկետների մասին:

Արդյո՞ք ՕՀՀՀԱ-ն փոխարինում է ԱՄՆ գործող հարկային օրենքներին, որոնց պահանջներին ընկերությունը համապատասխանում է:

ՕՀՀՀԱ-ն չի փոխարինում գործող հարկային համակարգին, սակայն այն կարող է լրացուցիչ պահանջներ ներկայացնել և որոշակի բարդություններ առաջացնել գործող հարկային օրենքների համար, որոնց պահանջներին արդեն համապատասխանում եք: Ձեր հարկային կարգավիճակի կամ ՕՀՀՀԱ դասակարգման մասին ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար առաջարկում ենք խորհրդակցել Ձեր հարկային խորհրդատուի հետ:

Ինչո՞ւ են Էյչ-Էս-Բի-Սի-ի կողմից պահանջվող փաստաթղթերը տարբերվում ինձ սպասարկող մեկ այլ Բանկի կողմից պահանջվող փաստաթղթերից :

ՕՀՀՀԱ-ի շրջանակներում հաճախորդի հարկային կարգավիճակի մասին հաշվետվություն ներկայացնելու նպատակով տարբեր բանկերում և ֆինանսական կազմակերպություններում հաճախորդներից տեղեկության հավաքագրման եղանակները կարող են տարբերվել միմյանցից: Սա կարող է նշանակել, որ որոշ դեպքերում Էյչ-Էս-Բի-Սի-ն Ձեզանից կպահանջի փաստաթղթեր, որոնք կտարբերվեն այլ բանկերի կողմից պահանջվածից:

Էյչ-Էս-Բի-Սի-ն չի կարող խորհրդատվություն տրամադրել Ձեր ՕՀՀՀԱ կարգավիճակի կամ դասակարգման վերաբերյալ: Աջակցության կարիքի դեպքում առաջարկում ենք այցելել ՀԾ-ի պաշտոնական կայք կամ դիմել Ձեր հարկային խորհրդատուին:

Ի՞նչ հաճախականությամբ պետք է տեղեկատվություն ներկայացնել ՕՀՀՀԱ-ի պահանջների շրջանակներում:

ՕՀՀՀԱ-ն շարունակական գործընթաց է: Եթե Ձեր բանկային հաշվին առնչվող որևէ տեղեկություն է փոխվում, մենք պարտավոր ենք կապ հաստատել Ձեզ հետ լրացուցիչ տեղեկություն ձեռք բերելու համար, որը հնարավորություն կընձեռի մեզ ՕՀՀՀԱ-ի շրջանակներում թարմացնել Ձեր հաշվի դասակարգումը:

Ի՞նչ հանգամանքներում է Էյչ-Էս-Բի-Սի-ն ՀԾ-ին տեղեկատվություն տրամադրում ընկերության հաշվի վերաբերյալ:

ՕՀՀՀԱ-ի նպատակն է թույլ չտալ ԱՄՆ անձանց (տես բացատրական բառացանկը), ովքեր խուսափում են իրենց եկամուտների և գույքի վրա կիրառվող ԱՄՆ հարկերից, օգտվել բանկային համակարգի և այլ ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից: Այդ իսկ պատճառով, Էյչ-Էս-Բի-Սի-ն տեղեկատվություն կհաղորդի ՀԾ-ին բոլոր այն հաշիվներրի վերաբերյալ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինվում են ԱՄՆ անձի կողմից: Էյչ-Էս-Բի-Սի-ն կարող է նաև տեղեկություն տրամադրել այն հաճախորդների վերաբերյալ, ովքեր չեն ներկայացնում պահանջված փաստաթղթերը:

Ի՞նչ տեղեկատվություն է Էյչ-Էս-Բի-Սի-ն տրամադրելու ՀԾ-ին

ՀԾ-ին տրվող տեղեկատվությունը կախված է հաճախորդի ՕՀՀՀԱ դասակարգումից: Տեղեկատվությունը հիմնականում վերաբերում է բիզնեսի ԱՄՆ անձ համարվող էական սեփականատերերին, կրում է անձնական բնույթ (օրինակ՝ անուն, ազգանուն, հասցե, ԱՄՆ հարկ վճարողի նույնականացման համար) և ֆինանսական բնույթ (օրինակ՝ հաշվեհամար, հաշվի մնացորդ/արժեք): Մենք պարտավորվում ենք մանրամասն տեղեկատվություն տրամադրել համապատասխան հաճախորդներին այս բոլոր պահանջների վերաբերյալ:

Ի՞նչ է պահանջվում ինձանից

Ի՞նչ տիպի տեղեկատվություն և/կամ փաստաթուղթ է ինձանից ակնկալվում Էյչ-Էս-Բի-Սի ներկայացնելու համար:

Մենք համապատասխան հաճախորդների հետ կապ կհաստատենք և մանրամասն կտեղեկացնենք, թե ՕՀՀՀԱ-ի շրջանակներում ինչ տիպի տեղեկատվություն/փաստաթղթեր են անհրաժեշտ Էյչ-Էս-Բի-Սի ներկայացնելու համար: Փաստաթղթերը կարող են ներառել ԱՄՆ հարկային ձևաթղթեր (որոնք երբեմն կոչվում են պահումների վկայագրեր, կամ W ձևաթղթեր), կամ ՕՀՀՀԱ-ի կարգավիճակի հայտարարագրեր:

Արդյո՞ք Էյչ-Էս-Բի-Սի-ն ինձ կտրամադրի բոլոր այն ձևաթղթերը, որոնք ես պետք է լրացնեմ:

Այո: Եթե Էյչ-Էս-Բի-Սի-ն Ձեզանից լրացուցիչ տեղեկատվություն է պահանջում, ապա Ձեզ կուղարկվեն համապատասխան ձևաթղթերը կամ կնշենք այն կայքի հասցեն, որտեղից Դուք կարող եք ներբեռնել դրանք:

Ե՞րբ պետք է տրամադրեմ ՕՀՀՀԱ-ի շրջանակներում պահանջված տեղեկատվությունը և/կամ փաստաթղթերը:

Հաճախորդները պահանջվող փաստաթղթերը և տեղեկատվությունը սովորաբար պետք է տրամադրեն մինչև իրենց ուղղված նամակներում նշված ժամկետի ավարտը:

Ինչպե՞ս կվարվի Էյչ-Էս-Բի-Սի-ն, եթե ես չտրամադրեմ ՕՀՀՀԱ-ի շրջանակներում պահանջված տեղեկատվությունը.

Էյչ-Էս-Բի-Սի-ն պարտավորվել է ապահովել լիակատար համապատասխանություն ՕՀՀՀԱ-ի պահանջներին:

Էյչ-Էս-Բի-Սի Խումբը այլևս չի բացի նոր հաշիվներ կամ չի տրամադրի լրացուցիչ ծառայություններ և սպասարկում այն հաճախորդներին, ովքեր նախընտրում են չկատարել Էյչ-Էս-Բի-Սի-ի փաստաթղթեր տրամադրելու պահանջը, որն անհրաժեշտ է ՕՀՀՀԱ-ի շրջանակներում հաճախորդի կարգավիճակը որոշելու համար:

ՕՀՀՀԱ-ի կանոնների համաձայն Էյչ-Էս-Բի-Սի-ն կարող է դադարեցնել համագործակցությունը այն հաճախորդների հետ, ովքեր որոշում են չտրամադրել անհրաժեշտ տեղեկությունը և փաստաթղթերը սահմանված ժամկետներում:

Էյչ-Էս-Բի-Սի-ից կարող է պահանջվել նաև հաշվետվություն ներկայացնել այն հաճախորդների վերաբերյալ, ովքեր չեն տրամադրում պահանջված փաստաթղթերը:

Ինչպես նաև, մեզանից կարող է պահանջվել պահումներ կատարել Ձեր հաշվի վրա կատարվող այն մուտքագրումներից, որոնց աղբյուրը ԱՄՆ-ն է (պահումների մասին կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ բացատրական բառացանկից):

Ի՞նչ է պահանջվում ինձանից, եթե ՕՀՀՀԱ-ի պահանջները վերաբերվում են ինձ:

Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք կշարունակենք հետևել, թե ինչպիսի ազդեցություն է թողնում այս նոր օրենսդրությունը մեր հաճախորդների վրա՝ ընթացքում կապ հաստատելով համապատասխան հաճախորդների հետ: ՕՀՀՀԱ-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել ՀԾ-ի կայք (տես օգտակար հղումներ) կամ խորհրդակցել Ձեր հարկային խորհրդատուի հետ:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե Դուք օգտվում եք Էյչ-Էս-Բի-Սի Խմբի տարբեր անդամների ծառայություններից, ապա Դուք կարող եք փաստաթղթեր ներկայացնելու մի քանի պահանջներ ստանալ:Շատ կարևոր է, որպեսզի Դուք պատասխանեք բոլոր այդ պահանջներին, նույնիսկ եթե կարծում եք, որ տրամադրել եք պահանջված տեղեկությունը:

Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ Էյչ-Էս-Բի-Սի-ն չի կարող հարկային խորհրդատվություն մատուցել: Հարկերին առնչվող հարցերով խնդրում ենք կապ հաստատել Ձեր հարկային խորհրդատուի հետ կամ այցելեք ՀԾ-ի կայք:

(Թարմացվել է հուլիս, 2014թ.-ին)